Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին. Կարեն Կարապետյան
Քաղաքական
17:31 13/03/2026
Հայաստան

Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին. Կարեն Կարապետյան

«Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ։ Խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը, մեկ օր հարցազրույց կտամ»,-  Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Նա ընդամենը նշեց, որ միանշանակ աջակցում է Սամվել Կարապետյանին: 

Հարցին՝ շփումներ ունի՞ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց․ «Այո, շփումներ ունեմ»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին. Կարեն Կարապետյան