Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետք է ի վերջո հայտնվի այն դատավորը, որ վերջ կդնի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքին. Գոհար Ղումաշյան
«Հակակոռուպցիոն դատարանը ժամը 11։00-ից սկսել է քննել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Հույս ունենք, ի վերջո, արդարությունը կհաղթի, Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Նա նշեց, որ հասկանում են՝ կան դատավորներ, որոնք չեն կարող կառավարությանը դեմ գնալ, արդարության որոշում կայացնել, բայց ամեն դատավարությունից հետո իրենց հույսը շատանում է. «Պետք է ի վերջո հայտնվի այն դատավորը, որ վերջ կդնի այս ապօրինի կալանքին և ազատ արձակի Սամվել Կարապետյանին, ով 7 ամսից ավելի գտնվել է կալանքի տակ՝ հենց ԱԱԾ- մեկուսարանում, հիմա արդեն 2 ամիս է տնային կալանքի տակ է։ Մեր հույսը մեծ է, որ ի վերջո այսօր ազատ կարձակվի»։
Նշենք, որ միջնորդությունը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
Գ. Ղումաշյանը նշեց, որ հստակ քայլերով գնում են առաջ դեպի խորհրդարանական ընտրություններ. «Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կուզեն ապատեղեկատվություն տարածել, բայց այդ ամենը դեռ ապացուցել է պետք։ Մենք որևէ անօրինական քայլերի չենք դիմել»։
Հիշեցնենք՝ այսօր «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում համաժամանակյա բողոքի ակցիաներ են կայացել։ Երեկվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։
Այս պահին դատարանի դիմաց հավաքված են Ս. Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ, ինչպես նաև կենտրոնացած են ոստիկանական մեծ ուժեր։