Այդ հարցում ամենամեծ վստահությունն ունի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ Սամվել Կարապետյանին պահում է անազատության մեջ. Ղազարյան
Քաղաքական
16:24 13/03/2026
Հայաստան

Այդ հարցում ամենամեծ վստահությունն ունի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ Սամվել Կարապետյանին պահում է անազատության մեջ. Ղազարյան

«Հիմա ես տեսնում եմ, որ այս պահին ամենամեծ հնարավորությունն ունի «Ուժեղ Հայաստանը»՝ Սամվել Կարապետյանի հետ , պատրաստակամություն եմ հայտնել  իմ ջանքերը ներդնել՝ գործընթացում հաջողության հասնելու համար»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով վերջերս հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանը ազնիվ, հայրենասեր մարդ է, ուժեղ անհականութուն է, վստահ է՝ նրա առաջնորդությամբ ունենալու են մեծ հաջողություններ։ 

«Այդ հարցում ամենամեծ վստահությունն ունի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ վախեցած է, դրա համար էլ պահում է անազատության  մեջ»,- ասաց Ղազարյանը։ 

Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն դատարանում քննվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder