Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դա պետության խայտառակությունն է. Դավիթ Ղազինյանը՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին
«Բնականաբար, զանգովի արդարադատությունը պետք է գործեր»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով ամբողջությամբ մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով։
Նա նշեց, որ ՀԷՑ-ը միշտ եղել է ժողովրդինը, անգամ Սամվել Կարապետյանի սեփականատեր լինելու պարագայում, համոզված է՝ լինելու է ժողովրդինը։
«Ընտրությունների միջոցով միանշանակ արդարությունը կվերականգնվի ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես»,- ասաց Դ.Ղազինյանը՝ ընդծելով, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է ամեն ինչ անի, որպեսզի հեռացվի այս իշխանությունը։
««Ուժեղ Հայաստանի» ուժեղությունը կայանում է նրանում, որ ներգրավվելու է բոլոր կարող ուժերին և այն մարդկանց, ովքեր մաքուր են, ձեռքերը մաքուր են, կապ չունի, թե որ ուժին են հարել, բացի փոքր խմբակից, և կոնսոլիդացիա են ապահովելու։ Սամվել Կաապետյանը չի եղել որևէ խնդիր, որտեղ այլ մոտեցում դրսևորի, քան մտերմացնելը, խնդիրը լուծելը»,- ասաց նա։
Հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը թույլ չտան մասնակցել ընտրություններին, ունե՞ն պլան Բ, Դ.Ղազինյանն ասաց. «Իհարկե, ունենք։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, ունենք բոլոր զարգացումներին մեր հակազդելու միջոցները»։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարության, որ «այլ երկրում փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացիների վրա՝ մղելով ՀՀ-ում սպասվող ԱԺ ընտրություններին մասնակցող որոշ ուժերին աջակցելու համար», Դ.Ղազինյանն ասաց. «Վատ է, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն աշխարհում կատարվող իրադարաձությունները, այդ թվում մեր տարածաշրջանում թողած, անդրադառնում են այս թեմային։ Դա արդեն պետության խայտառակությունն է, իր ֆունկցիան չի կատարում։ Վտանգի խնդիր չկա, որ մարդիկ ուզում են գալ ու մասնակցել ընտրություններին»։