Ուժեղ Հայաստանում, որը շուտով լինելու է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, չի լինելու ընտրովի արդարադատությունը. Տիգրան Բադոյան
Քաղաքական
13:52 13/03/2026
Հայաստան

Ուժեղ Հայաստանում, որը շուտով լինելու է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, չի լինելու ընտրովի արդարադատությունը. Տիգրան Բադոյան

«Գտնվելով Քննչական կոմիտեի դիմաց, հասկանալով, որ այս կառույցը պետական կառավարման արդարադատության իրականացման համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, այստեղ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, ասելու, որ ուժեղ Հայաստանում, որը շատ շուտով լինելու է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, չի լինելու ընտրովի արդարադատությունը, չի լինելու այնպիսի հանձնարարություններ, որոնք մեր հասարակության մեջ կառաջացնեն նման դժգոհություններ»,-Քննչական կոմիտեի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Տիգրան Բադոյանը։

Նա վստահեցրեց, որ ուժեղ Հայաստանում լինելու է ուժեղ արդարադատություն։

«Սամվել Կարապետյանը լինելով մեծանուն բարերար՝ ՀՀ-ի հանդեպ նրա ունեցած իր մեծագույն ավանդը բոլորիս աչքի առաջ է։ Այն կամեցողությունը, ներդրումները, ՀՀ-ին սատարումը ինչը տասնամյակներ շարունակ իրականացվել է Սամվել Կարապետյանի կողմից, բոլորիս աչքի առաջ է։ Այս թիմը և բազմաթիվ հայորդիներ սփյուռքի տարբեր գաղթօջախներից և տարբեր երկրիների քաղաքացիներ  իրենց աջակցությունն են հայտնում նրա շուտափույթ ազատմանը» հայտարարեց Տիգրան Բադոյանը։

Նա հայտնեց, որ այսօր 15։30-ին ժողովրդի հետ լինելու է Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունն հայտնելու Սամվել Կարապետյանին՝ ուժեղ հային, առաջնորդին։

 «Առաջին իսկ պահից, երբ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանավորվեց, բազմաթիվ մեր հայրենակիցներ միացան այս պայքարին, և ամեն անգամ ավելի շատ քաղաքացիներ են մասնակցում և բարձրացնում իրենց վրդովմունքն ու  բողոքի ձայնը բարձրացնում այս կապակցությամբ։ Աստված չանի, եթե այդ ապօրինի կալանավորումը շարունակվի, ավելի մեծ թափով այդ բողոքի ակցիաները շարունակվելու են»,-ասաց Տիգրան Բադոյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանն էլ հայտարարեց.

«Մենք ուզում ենք, որ Հայաստանում գերիշխի արդարադատությունը, արդարությունը։ Առանց արդարության, չկա զարգացում, ուժեղ պետություն։ Համոզված եմ, որ հունիսի 7-ից հետո մենք բոլորս ունենալու ենք ուժեղ Հայաստան և մեր երկրում չեն լինելու քաղբանտարկյալներ։ Ազատություն Սամվել Կարապետյանին և բոլոր քաղբանտարկյալներին։ Հույս ունեմ, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը, որպես քաղբանտարկյալ ունեցող երկիր, կմնա պատմություն»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժեղ Հայաստանում, որը շուտով լինելու է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, չի լինելու ընտրովի արդարադատությունը. Տիգրան Բադոյան