Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Անիրավ դատավորի կիրակի»-ի խորհրդով Էջմիածնի Մայր տաճարում սուրբ և անմահ պատարագ է մատուցվում
Այս պահին Հայ Առաքելական եկեղեցին սւրբ և անմահ պատարագ է մատուցում Դատավորի «Դատավորի կիրակի»-ի խորհրդով;
Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը օրվա խորհրդով գրել է․
«Ավետարանական այս առակը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց կենսական ճշմարտություն. «Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» (Ղուկաս 18:1): Եթե նույնիսկ անիրավ ու անաստված դատավորը տեղի տվեց այրի կնոջ թախանձանքին և ի վերջո արդարություն արեց նրա համար, որքա՜ն առավել մեր Երկնավոր Հայրը, որն անհունորեն բարի է, կլսի մեզ և արդարություն կանի Իր զավակների համար»։