Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել
Մշակույթ
11:22 16/03/2026
Աշխարհ

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» («Sinners») ֆիլմն այս գիշեր Լոս Անջելեսում կայացած «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխության 4 անվանակարգում ճանաչվել է լավագույնը։  

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է «Մեղավորները» ֆիլմում նկարահանված  Մայքլ Բ․ Ջորդանը։

Ռեժիսոր Ռայան Քուգլերի ֆիլմը ճանաչվել է լավագույնը նաև «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում։

Ֆիլմը ներկայացված էր 16 անվանակարգում։

Նշեք, որ բացի Օհանյանից, ֆիլմի պրոդյուսերներն են Զինզի Քուգլերը ու Ռայան Քուգլերը։ 

Հիշեցնենք, որ մինչ այս ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement), ինչպես նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգերում։ Ինչպես նաև՝ երկու Գրեմմի մրցանակի՝  «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն կոմպիլյացիա» անվանակարգերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder