Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Իսպանիայի լիգայում խաղացող ֆուտբոլիստների գնացուցակները: «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը նրանց թվում է, ում գինը բարձրացել է:
Վերջին թարմացումից հետո Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո՝ բարձրանալով 33%-ով։ Մինչ այս, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում էր 7,5 միլիոն եվրո:
Զախարյանը 2025/2026 մրցաշրջանում մասնակցել է 19 խաղի՝ խփելով մեկ գոլ: «Ռեալ Սոսյեդադը» ներկայումս Լա Լիգայի աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Թիմի հաջորդ խաղը կկայանա ուրբաթ՝ մարտի 20-ին, «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղում: