Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ենթակառուցվածքներին հարվածները տարածաշրջանում հակամարտության նոր փուլի սկիզբ է դրել. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կվատթարացնեն իրավիճակը և կարող են անվերահսկելի հետևանքներ ունենալ։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ես խստորեն դատապարտում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Նման ագրեսիվ գործողությունները ոչնչի չեն հասցնի սիոնիստ-ամերիկյան թշնամիներին և նրանց կողմնակիցներին։ Դրանք կվատթարացնեն իրավիճակը և կարող են անվերահսկելի հետևանքներ ունենալ, որոնց մասշտաբները կարող են ընդգրկել ամբողջ աշխարհը», -գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցերում։
«Իրանի գազային ենթակառուցվածքների վրա հարձակումը տարածաշրջանում հակամարտության նոր փուլի սկիզբ է դրել»,-հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
X-ում նա գրել է. «Թշնամին զայրացած է և ցանկանում է ծածկել մարտադաշտում իր անհաջողությունները՝ հարձակվելով ենթակառուցվածքների վրա»։ «Նրանց համար սա ինքնասպանություն է»։
Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը,-«ուժի մեջ է մտել «ակն ընդ ակն» սկզբունքը, և սկսվել է հակամարտության նոր մակարդակ»։