Հայաստանի ճանապարհներին 2024-25 թթ. կտրավածքով խնայվել է 95 կյանք. Արփինե Սարգսյանը՝ ՆԳՆ 2025 թ. ձեռքբերումների մասին
Իրավունք
11:58 20/03/2026
Հայաստան

Հայաստանի ճանապարհներին 2024-25 թթ. կտրավածքով խնայվել է 95 կյանք. Արփինե Սարգսյանը՝ ՆԳՆ 2025 թ. ձեռքբերումների մասին

«Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, որ մենք ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք»,- 2025 թվականի կատարողականը ներկայացնելիս ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարան այդ թիվը կապեց «խաղաղության» հաստատման հետ։

«Հայաստանն այս պահին միակ պետությունն է, ում հետ ԵՄ ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով և միակ պետությունն է որը երկխոսությունից ի վեր ռեկորդային ժամանակահատվածում ստացել է իրականացվելիք գործողությունների ծրագիրը։

Սարգսյանը հայտարարեց, որ վերջապես  Հայաստանը ներդնում է ԵՄ ստանդարտներին համապատասխան կենսաչափական համակարգ և ՆԳՆ համակարգում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ են իրականացվել։

Նրա խոսքով՝ հայաստանը «Ուորդ թրավելի» ինդեքսում ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրների շարքում 13-րդ տեղում է։

«2025 թվականի կտրվածքով Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանոցով կատարված վարույթներով 2024թ համեմատ արձանագրելենք հանցագործությունների թվի նվազում 3.2%-ով»,-հայտարարեց նախարարը և հավելեց.

«Հայաստանի ճանապարհներին 2024-25 թթ կտրավածքով խնայվել է 95 կյանք, տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց».-հայտարարարեց ՆԳՆ նախարարը և պնդեց, թե աճել է ոստիկանության նկատմամբ վստահությունը հասցնելով 61%-ի։

Սարգսյանը հայտարարեց, որ 2025թ-ին 1601-ով նվազել է հանցագործությունների հետևանքով տուժածները և 59-ով՝ զոհերը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ճանապարհներին 2024-25 թթ. կտրավածքով խնայվել է 95 կյանք. Արփինե Սարգսյանը՝ ՆԳՆ 2025 թ. ձեռքբերումների մասին