Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելը հայտարարել է Թեհրանի ենթակառուցվածքներին հարվածների մեկնարկի մասին
Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանի ենթակառուցվածքների վրա խոշոր հարձակումների շարքի մեկնարկի մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարվածների շարք է սկսել՝ թիրախավորելով Թեհրանի ենթակառուցվածքները», - ասվում է Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Իրանը 48 ժամվա ընթացքում լիովին չբացի Հորմուզի նեղուցը, «ամերիկյան զինվորականները կոչնչացնեն Իսլամական Հանրապետության բոլոր էլեկտրակայանները»։
Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարիի խոսքով՝ այդ դեպքում իրանական զինվորականները կհարձակվեն Մերձավոր Արևելքի բոլոր այն ընկերությունների վրա, որոնցում Միացյալ Նահանգները շահագրգռվածություն ունի, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների վրա այն երկրներում, որտեղ գտնվում են ամերիկյան բազաներ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Հորմուզի նեղուցով անցումը փակ է միայն Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց դաշնակիցներին պատկանող տանկերների և նավերի համար, մինչդեռ մյուսները կարող են ազատորեն անցնել։