ՈւՂԻՂ. Մեկնարկում է Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստը
Իրավունք
16:17 25/03/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. Մեկնարկում է Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, մեկնարկում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով առաջին դատական նիստը։

Այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։

«Այս քրեա–քաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։

Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից»,- ավելի վաղ գրել էր Սրբազան պաշտպան Արսեն Բաբայանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder