Թադևոս Ավետիսյանն առաջադրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու
Քաղաքական
11:27 25/03/2026
Հայաստան

Թադևոս Ավետիսյանն առաջադրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու

«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պաշտոնի համար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համաձայնեցված միասնական թեկնածու են ներկայացրել Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը»,-Աժ նիստի ժամանակ հայտարարեց նախագահող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Թադևոս Ավետիսյանին ներկայացրեց  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ Ավետիսյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ, ինչպես նաև իրավագետ և ունի ոլորտում աշխատելու մեծ փորձ։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարելով, որ իր ղեկավարած հանձնաժողովում ընդդիմությունից ներգրավված են Թադևոս Ավետիսյանը, Իշխան Սաղաթելյանը և Աշոտ Սիմոնյանը, իսկ վերջին երկուսը չեն մասնակցում նիստերին, Մինասյանին հարցրեց, թե Ավետիսյանի ընտրվելու դեպքում արդյո՞ք առանց ընդդիմության չեն մնա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ երկու ամիս է մնացել գործող ԱԺ-ում, իսկ ընտրություններից հետո ընդդիմության քվոտան արդեն ՔՊ-ն պետք է ապահովի։

Բաբկեն Թունյանը հայտարարեց, թե ակնկալում էր, որ Արծվիկ Մինասյանը կասի, թե Ավետիսյանի փոխարեն ընդդիմության մյուս անդամները կմասնակցեն հանձնաժողովի նիստին։

«Հայաստան» խմբակցության քարտուղարն էլ հայտարարեց, որ երկու ամիս կդիմանան, իսկ տնտեսական հարցերը խմբակցության ուշադրությունից դուրս չի մնա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder