Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն
Քաղաքական
22:26 27/03/2026
Հայաստան

Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն

 Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։  Այդ մասին ռեպորտաժ է հրապարակել «Շողակաթ» հեռուստաալիքը;

Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա: Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝  եկեղեցուն այլևս  հողատարածք չեն տրամադրում:

4500ք/մ տարածքով կենտրոնի մի քանի հարյուր մետրը համընկել է համայնքին պատկանող բայց փաստացի չօգտագործվող տարածքի հետ։ Այն համայնքը նվիրաբերել էր եկեղեցուն, բայց կառավարությունը արգելել է  այդ իրավ ունքի պետական գրանցումը, քանի որ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ ՔՊ-ականները վերջերս օրենք են ընդունել որ Հայ Առաքելական եկեղեցուն այլևս հող չեն տալու։

«Չկառուցված դպրոց, չստեղծված հնարավորություն, և չիրացված ապագա»,- ասվում է ռեպորտաժում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder