Ինտենսիվ անձրևների պատճառով Սյունիքում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի. Մարզպետ
Հասարակություն
11:53 27/03/2026
Հայաստան

Ինտենսիվ անձրևների պատճառով Սյունիքում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի. Մարզպետ

Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար»,-հայտնում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա հորդորում է

հեռու մնալ գետամերձ տարածքներից,

չմոտենալ վարարած գետերին,

ճանապարհներին լինել առավել ուշադիր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինտենսիվ անձրևների պատճառով Սյունիքում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի. Մարզպետ