ՔՊ-ական պատգամավորուհին պնդում է, թե ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ են վարում ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը
Քաղաքական
13:21 27/03/2026
Հայաստան

ՔՊ-ական պատգամավորուհին պնդում է, թե ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ են վարում ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը

«Հիբրիդային հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է Արտաքին միջամտության տրամաբանության մեջ»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Նա նշեց, որ արտաքին միջամտության առումով շատ հստակ են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող երկրները։

«Մենք բացահայտ, հստակ կերպով ասում ենք, և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական տարբեր երկրենրի մամուլում մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակը»,-հայտարարեց Մինասյանը։

 Նա նշեց, թե Փաշինյանին, նրա ընտանիքին և ՔՊ- թիմին վերաբերուղ հրապարակումները շատ պրոակտիվ կերպով հերքում են և հայկական ԶԼՄ-ներին հորդորեց հետևել հերքումներին ու չտարածել նման նյութերը։

Պատասխանելով Լրագրողի հերցի, թե ՔՊ-ն հայտարարում է, որ եթե իրենք չընտրվեն Հայաստանում պատերազմ կլինի՝ խմբակցության քարտգուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Հոնիսի 7-ին ժողովուրդը ընտրելով ՔՊ-ին, տեր է կանգնելու խաղաղությանը, ազատությանը և ժողովրդավարությանը... Մնացած բոլոր ուժերի քիչ, թե շատ հաջողության դեպքում ՀՀ-ն կրկին կանգնելու է նույն իրավիճակի առաջ, ինչի առաջ կանգնած էր 2017-18 թվականներին»։

Լրագրողի դիտարկմանը, թե միգուցե ՔՊ-ն օրենք ընդունի, որ իրենք հավերժ պետք է ընտրվեն, որ Հայաստանը հավերժ խաղաղության մեջ ապրի՝ Լիլիթ Մինասյանը պատասխանեց.

 «Ոչ թե ՔՊ-ն մնա հավերժ իշխանության, այլ իշխանության չգան այն ուժերը, կարելի է դա օրենքով ամրագրել, որոնք կտորպեդահարեն, արդեն ընդունված որոշումները և կնքված պայմանագրերը, ռեվիզիայի կենթարկեն դրանք, որոնք ուզում են միայն մեկ կենտրոնից կախվածություն ունենան և հավերժ-հավերժ իրենց կայսրությանը երդում տան, այ այդ ուժերին կարելի է օրենքով արգելել մասնակցել ընտրություններին։ Բնականաբար սա հեգնանք է, որովհետև ՀՀ-ում երբեք նման բան տեղի չի կարող ունենալ, որովհետև մենք ժողվրդավար պետություն ենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ական պատգամավորուհին պնդում է, թե ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ են վարում ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը