25 մլն դոլար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի կողմից՝ վեհարանի և հանդիսությունների սրահի կառուցման համար
Հասարակություն
17:10 28/03/2026
Հայաստան

25 մլն դոլար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի կողմից՝ վեհարանի և հանդիսությունների սրահի կառուցման համար

25 մլն դոլար`  Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար։
 
1910 թվականին, Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց մեկ դար անց՝ 2010 թվականին,  ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի  շնորհիվ։
 
Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։  2019 թ. սեպտեմբերին  տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի,  Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։  

Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ։ Այստեղ են ապաստանել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է  նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց:   

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բռնագրավվում է նաև Վեհարանը:

1957 թվականին Վազգեն առաջին կաթողիկոսին  հաջողվում է շենքը վերադարձնել եկեղեցուն և բարեկարգել։  Այդ շրջանից հետո Վեհարանի շենքը չէր նորոգվել։  

Սամվել Կարապետյանին, Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար  շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության, բարերարին հանձնվում է նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder