Սուրբ Աննա եկեղեցում այսօր Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասավ 3-ի
Քաղաքական
18:07 29/03/2026
Հայաստան

Սուրբ Աննա եկեղեցում այսօր Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասավ 3-ի

Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին  երիտասարդին Դավիթ Մինասյանին, որն ասել էր. «Ըտենց ինձ մի նայի», որից հետո տղան իր վրդովմունքն արտահայտելով փորձել էր հարվածել Փաշինյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder