Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն
Սպորտ
20:18 29/03/2026
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Բելառուսի հավաքականի հետ և պարտվեց 1։ 2 հաշվով։

8-րդ րոպեին հաշիվը բացեց հունական «Աստերաս Տրիպոլիսի» 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Յաբլոնսկին։

72-րդ րոպեին Բելառուսը խփեց երկրորդ գոլը։  Պաշտոնական արձանագրությամբ ինքնագոլ է գրանցվել Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի կողմից։

88-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Հայաստանի հավաքականի և լեհական «Լեգիայի» 26-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն