Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդը պետք է բարոյականության, հայ լինելու բոլոր որակները կորցրած լինի, որ երիտասարդներին մեղադրանք առաջադրի, փորձի տանել բանտ. Արմինե Օհանյան
«Շատ ցավալի դեպք է։ Սա նույն շրջանակում է, որ այս մարդիկ չունեն ոչ կարմիր գիծ, ոչ սահմանափակում, ոչ դեմոկրատիայի մասին պատկերացումներ, հանրային համերաշխությունը վերականգնելու որևէ նպատակ»,- ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի տոնականության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որից հետո ձերբակալվել էին 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները։
Նա նշեց, որ երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը կորցնելու պայմաններում ժողովուրդը սթրեսի ու ծանր շոկային պայմաններում է գոյատևում. «Մի տեղ էլ, այո, մեկը կթքի, կմրի, մի տեղ էլ կփորձի խփել, վիրավորել, պետք է հասկանաս՝ մարդկանց պահվածքն այդ իրավիճակի բնական արձագանքն է»։
«Մարդը պետք է բարոյականության, մարդկայնության, հայ լինելու բոլոր որակները կորցրած լինի, որ երիտասարդներին մեղադրանք առաջադրի, փորձի տանել բանտ»,- ասաց Ա. Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։