Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ահաբեկչական սպառնալիքի մակարդակի վարկանիշային աղյուսակում Հայաստանն ամենաանվտանգ պետությունների շարքում է
«Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2026» (GTI) երկրների ըստ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի վարկանիշային աղյուսակում Հայաստանը իջել է 81-րդ հորիզոնական:
2025թ-ին Հայաստանը զբաղեցնում էր 82-րդ տեղը։ Ըստ 1-ից 100 բալանոց սանդղակի Հայաստանը դասում է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքին, որտեղ ավելի բարձր դիրքերը համապատասխանում են սպառնալիքի նվազագույն մակարդակին:
Ահաբեկչական ակտիվության ամենաբարձր մակարդակ ունեցող պետություններն են՝ Պակիստանը (8,574), Բուրկինա Ֆասոն (8,324) և Նիգերը (7,816), իսկ ամենացածրը՝ Ուրուգվայը, Զիմբաբվեն, Վիետնամը:
Վարկանիշում ներկայացված են նաև՝ Սիրիան (7,38)- 6-րդ տեղ, Իսրայելը (6,79)- 10-րդ, Աֆղանստանը (6,678)- 11-րդ, Հնդկաստանը (6,428)- 13-րդ, Ռուսաստանը (5,593)- 17-րդ, Իրանը (5,477)- 18-րդ, ԱՄՆ-ն (4,521)- 28-րդ, Գերմանիան (4,447) - 29-րդ, Ֆրանսիան (3,224)- 35-րդ, Թուրքիան (3,212)- 36-րդ, Չինաստանը (1,311)- 54-րդ, Շվեյցարիան (0,749)- 67-րդ, Միացյալ Արաբական Էմիրությունները (0,749)- 68-րդ, Վրաստանը (0,506)- 77-րդ և Ադրբեջանը (0,123)- 93-րդ տեղ։