Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարգելի բուժաշխատողներ, դուրս եկեք «անճար», «մեղք» և «ճնշված» մարդու կարգավիճակից. Գևորգ Գրիգորյան
«Գործող ապահովագրական համակարգում խառնաշփոթն ամենուր է՝ ոչ միայն բուժաշխատողների վարձատրության, հերթերի և բնակչության թերի տեղեկացվածության առումով, այլ նաև պացիենտներին սպասարկելու առումով»,-գրում է բժիշկ, առողջության ոլորտի կազմակեպիչ Գևորգ Գրիգորյանը։
Նա նշում է՝ տեղադրված նկարները արվել են համակարգչի էկրանից, որպեսզի փաստական ապացույց լինի, որ միևնույն ծառայությունը գտենլու համար պետք է ամենատարբեր բանալի-բառերով որոնել:
«Պացիենտին գերձայնային հետազոտություն անցկացնելու համար ի՞նչ ծառայություն պետք է նշի բժիշկը՝ «սոնոգրաֆիա՞» թե՞ «գերձայնային», կամ միգուցե «սոնոգրաֆիկ» թե՞ ի վերջո «ուլտրաձայնային»
Եվ հենց այսպիսի բացերով ներդրված նախագծերն են, որ թույլ են տալիս պետական համակարգին ստեղծել կառավարելի քաոս և ամենաթողություն առողջապահության ոլորտում, որն ենթարկվում է միայն իրենց կանոններին... Կուզեն՝ բուժաշխատողների աշխատավարձը կնվազեցնեն, կուզեն՝ կտուգանեն բուժաշխատողին, կուզեն՝ կհանեն աշխատանքից:
Հարգելի բուժաշխատողներ, մինչև չդադարեք վախենալ և չսկսեք բարձրաձայնել ձեր խնդիրները, այսպես էլ շարունակելու եք աշխատել... դուրս եկեք «անճար», «մեղք» և «ճնշված» մարդու կարգավիճակից և պաշտպանեք ձեր իրավունքները, որովհետև այլ պարագայում ձեր իրավունքները շարունակելու են ոտնահարել»,-նշում է նա։