Մեր խոսքերում նույնպես սպառնալիքներ չկան. Փաշինյանը՝ ՌԴ կատարած այցի մասին
Քաղաքական
15:08 02/04/2026
Հայաստան

Մեր խոսքերում նույնպես սպառնալիքներ չկան. Փաշինյանը՝ ՌԴ կատարած այցի մասին

«Ռուսաստան այցը գնահատում եմ շատ հաջող»,-կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցին:

Նա վստահեցրեց, որ մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:

Գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտած»,-հայտարարեց Թաշինյանը:

Մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները՝ Փաշինյանը վստահեցրել է, որ դրանցում որևէ սպառնալիք չի տեսել։

«Մեր խոսքերում նույնպես սպառնալիքներ չկան։ Սա բնականոն աշխատանքային գործընթաց է, որի ժամանակ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր խոսքերում նույնպես սպառնալիքներ չկան. Փաշինյանը՝ ՌԴ կատարած այցի մասին