Դավիթ Մինասյանին հոսպիտալացնելու որոշում է կայացվել
Քաղաքական
16:16 03/04/2026
Հայաստան

Դավիթ Մինասյանին հոսպիտալացնելու որոշում է կայացվել

«Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ ավելի ուշ»,-տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը՝ անցած կիրակի պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալեցին Սուրբ Աննա եկեղեցու բակից, ապա մեղադրանք առաջադրեցին, կալանավորեցին 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Այսօր նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունենում, ինչից հետո նրան տեղափոխում են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան «Նաիրի» ԲԿ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder