Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են. Իրինա Յոլյան
Քաղաքական
08:07 04/04/2026
Հայաստան

Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են. Իրինա Յոլյան

«Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման։ Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են»,- նշել է Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ, այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը՝ հայտնելով, որ նախօրեին Շուռնուխում էին։

«Մեր սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող տնտեսական և անվտանգային համակարգային լուծումները, որոնք կենսական նշանակություն ունեն բնակավայրերի համար։

Շարունակում ենք մեր աշխատանքը հանուն Ուժեղ Հայաստանի»,- գրել է Ի. Յոլյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուժեղ տնտեսությունը, կայուն և երկարատև խաղաղությունը մեր անառիկ սահմանների գլխավոր գրավականն են. Իրինա Յոլյան