Թեհրանում գիշերը ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով յոթ երեխա է զոհվել
Քաղաքական
17:07 06/04/2026
Տարածաշրջան

Թեհրանում գիշերը ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով յոթ երեխա է զոհվել

ԱՄՆ-ի կողմից Թեհրանում գիշերը հասցված հարվածների հետևանքով յոթ երեխա է զոհվել։

Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ երեկոյան Թեհրանում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է 10 տարեկանից փոքր առնվազն յոթ երեխա։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/27017519

«Երեկ երեկոյան ամերիկյան կործանիչները հարվածեցին Թեհրանին։ Զոհվել է 10 տարեկանից փոքր յոթ երեխա, որոնցից մեկը մեկ տարեկանից փոքր էր և դժվար էր նույնականացնել»,- նախարարության հաղորդագրությունից մեջբերել է ISNA լրատվական գործակալությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder