ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՔՊ-ականների նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքների կողմից անձնանունների կիրառումը
Քաղաքական
11:11 07/04/2026
Հայաստան

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՔՊ-ականների նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքների կողմից անձնանունների կիրառումը

Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 7-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել այսօր նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Օրակարգում է ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին  նախագիծըմ որը պետք է քննարկվի 24–ժամյա ռեժիմով։ 

Նախագծում, ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

Ըստ նախագծի, առաջարկվող փոփոխությունն ուղղված է Օրենսգրքի ներքին համակարգայնության, իրավական որոշակիության և արդեն իսկ գործող կարգավորումների միջեւ ներդաշնակության վերականգնմանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder