Ոսկեգործները կազատվեն զարդի հումքն ավելացված արժեքի հարկով հարկումից
Տնտեսություն
12:27 08/04/2026
Հայաստան

Ոսկեգործները կազատվեն զարդի հումքն ավելացված արժեքի հարկով հարկումից

«Փոփոխությունը սպասված է, որովհետև նպաստելու է մեր վերամշակող արդյունաբերության ոսկեգործության և ադամանդագործության զարգացմանը»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

 Փոխնախարարի խոսքով՝ նախագծով հարկային արտոնյալ պայմաններ են ձևավորում։

«Նախծագծով առաջարկվում է վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացված արժեքի հարկով հարկման կանոնները և սահմանել արտոնյալ կանոններ»,-ասաց Պողոյանը՝ հավելելեով.

«Գործող օրենսդրությամբ թեև ոսկու և թանկարժեք քարերի օտարումն ազատված է ավելացված արժեքի հարկումից,  բայց եթե դրանց օգտագործմամբ ստեղծվում է ոսկյա իր, ապա դրա օտարումը ընդհանուր սահմանված կարգով ենթակա է ավելացված արեժքի հարկով հարկման։ Վերջնարդյունքում ստացվում է, որ ոսկին և թանկարժեք քարերը, լինելով ավելացված արժեքի հարկից ազատված հումքատեսակներ, հարկվում են ավելացված արժեքի հարկով, այն դեպքում, երբ ոսկին և թանկարժեք քարերըը կազմում են ոսկյա զարդի արժեքի հիմնական մասը...

Երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսավարողները հատում է ավելացված արժեքի հարկի հարկման սահմանագիծը՝ տարեկան 115 մլն-ը , նրանց ապրանքի գնին ավելանում է ավելացված արժեքի հարկ, որն այլ հավասար պայմաններում արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ։ Այդ դեպքում էականորեն անհավասար պայմաններում են հայտնվում շուկայում միևնույն ապարնքն առաջարկող սուբյեկտները՝ մեկը ստւիպված առաջարկում է ավելացված արժեքի հարկով, մյուսն՝ առանց դրա և տարբերությունը շատ մեծ է լինում»։

Պողոսյանը հայտնեց, որ երկու արտոնյալ կարգավորումներ է առաջարկվում, մի դեպքում՝ ոսկյա իրեր արտադրողների, մյուս դեպքում՝ վերավաճառողների համար, որովհետև հաճախ դրանք տարբեր դերակատարներ են։

«Արտադրողների համար ավելացված արժեքի հարկը կհարկվի ոչ թե ոսկյա արտադրանքի ամբողջ արժեքի համար, այլ դրանից նվազեցնելով ոսկու և թանկարժեք քարերի արժեքները։

Իսկ վերավաճառողների համար ավելացված արժեքի հարկը կհարկվի զարդի վաճառվող գնի և արտադրողից ստացած գնի տարբերությունը՝ վերավաճառքի ժամանակ ստեղծված նոր արժեքն է հարկվելու»,- ասաց Արման Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ ոսկեգործների մեծ մասը իրենց շրջանառությունը թաքցնում են և չեն հասնում հարկվող 115 մլն դրամի շեմը և այս արտոնությամբ ցանկանում են նրանց բերել հարկային դաշտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder