Վիճաբանության ժամանակ տղամարդը իր հղի ընկերուհու լեզվից մի կտոր է կծել
Հասարակություն
18:00 08/04/2026
Հայաստան

Վիճաբանության ժամանակ տղամարդը իր հղի ընկերուհու լեզվից մի կտոր է կծել

Իտալիայում մի տղամարդ վիճաբանության ժամանակ կծել է իր հղի զուգընկերոջը՝ պոկելով նրա լեզվի մի մասը։ Այս մասին հայտնել է «Today» թերթը։

Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 15-ի գիշերը Արեցցոյի Պիացցա Գուիդո Մոնկո հրապարակում։ 30-ամյա տղամարդը փողոցում հարձակվել է իր 29-ամյա կնոջ վրա՝ կծելով նրա լեզվի մի մասը։

Զոհը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա լեզվի պոկված մասը կարելու բարդ վիրահատություն են կատարել։ Անտեսելով վնասվածքները՝ նա հղիությունը մինչև վերջ է տարել և երեխա է ունեցել, որին տղամարդը պաշտոնապես ճանաչել է։

Տաղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու և դաժանության համար։ Մեղադրողը պահանջել էր հինգ տարվա ազատազրկում, սակայն պատիժը կրճատվել է։ Ի վերջո, իտալացին չորսուկես տարով ազատազրկվել է։

Բացի այդ, կնոջը 25,000 եվրոյի չափով նախնական փոխհատուցում է հատկացվել, վնասի վերջնական չափը կորոշվի ավելի ուշ։ Դատապարտյալը, որն արդեն կալանքի տակ էր, դատական ​​նիստից հետո վերադարձել է բանտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder