Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոսկեգործները կազատվեն զարդի հումքն ավելացված արժեքի հարկով հարկումից
«Փոփոխությունը սպասված է, որովհետև նպաստելու է մեր վերամշակող արդյունաբերության ոսկեգործության և ադամանդագործության զարգացմանը»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ նախագծով հարկային արտոնյալ պայմաններ են ձևավորում։
«Նախծագծով առաջարկվում է վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացված արժեքի հարկով հարկման կանոնները և սահմանել արտոնյալ կանոններ»,-ասաց Պողոյանը՝ հավելելեով.
«Գործող օրենսդրությամբ թեև ոսկու և թանկարժեք քարերի օտարումն ազատված է ավելացված արժեքի հարկումից, բայց եթե դրանց օգտագործմամբ ստեղծվում է ոսկյա իր, ապա դրա օտարումը ընդհանուր սահմանված կարգով ենթակա է ավելացված արեժքի հարկով հարկման։ Վերջնարդյունքում ստացվում է, որ ոսկին և թանկարժեք քարերը, լինելով ավելացված արժեքի հարկից ազատված հումքատեսակներ, հարկվում են ավելացված արժեքի հարկով, այն դեպքում, երբ ոսկին և թանկարժեք քարերըը կազմում են ոսկյա զարդի արժեքի հիմնական մասը...
Երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսավարողները հատում է ավելացված արժեքի հարկի հարկման սահմանագիծը՝ տարեկան 115 մլն-ը , նրանց ապրանքի գնին ավելանում է ավելացված արժեքի հարկ, որն այլ հավասար պայմաններում արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ։ Այդ դեպքում էականորեն անհավասար պայմաններում են հայտնվում շուկայում միևնույն ապարնքն առաջարկող սուբյեկտները՝ մեկը ստւիպված առաջարկում է ավելացված արժեքի հարկով, մյուսն՝ առանց դրա և տարբերությունը շատ մեծ է լինում»։
Պողոսյանը հայտնեց, որ երկու արտոնյալ կարգավորումներ է առաջարկվում, մի դեպքում՝ ոսկյա իրեր արտադրողների, մյուս դեպքում՝ վերավաճառողների համար, որովհետև հաճախ դրանք տարբեր դերակատարներ են։
«Արտադրողների համար ավելացված արժեքի հարկը կհարկվի ոչ թե ոսկյա արտադրանքի ամբողջ արժեքի համար, այլ դրանից նվազեցնելով ոսկու և թանկարժեք քարերի արժեքները։
Իսկ վերավաճառողների համար ավելացված արժեքի հարկը կհարկվի զարդի վաճառվող գնի և արտադրողից ստացած գնի տարբերությունը՝ վերավաճառքի ժամանակ ստեղծված նոր արժեքն է հարկվելու»,- ասաց Արման Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ ոսկեգործների մեծ մասը իրենց շրջանառությունը թաքցնում են և չեն հասնում հարկվող 115 մլն դրամի շեմը և այս արտոնությամբ ցանկանում են նրանց բերել հարկային դաշտ։