Նիկոլ Փաշինյանն 8 տարիների ընթացքում բերել է 3 պատերազմ, իսկ Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ և երաշխավորված խաղաղություն. Ղումաշյան
Քաղաքական
22:52 09/04/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն 8 տարիների ընթացքում բերել է 3 պատերազմ, իսկ Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ և երաշխավորված խաղաղություն. Ղումաշյան

«Միֆ «Ուժեղ Հայաստանի» մասին, ձեզ ուզում են մոլորեցնել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Նա հայտարարեց, թե սուտ է պնդումը, թե կուսակցությունը ցանկանում է Հայաստանը դարձնել Ռուսաստանի գուբերնիա։

«Ուժեղ Հայաստանի» համար ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք են, մենք բոլոր գործընկերների հետ աշխատելու ենք հավասար և փոխշահավետ ձևաչափով»,- ասաց Ղումաշյանը։

 Նա սուտ համարեց նաև պնդումը, թե կուսակցությունը ձայները տալու է Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստանի» համար յուրաքանչյուր ձայն կարևոր է և որոշիչ և հենց այդ ձայներով է, որ Սամվել Կարապետյանը դառնալու է ՀՀ-ի հաջորդ վարչապետը, իսկ վարչապետ Կարապետյանն իրեն վստահված ձայները ոչ ոքի չի զիջելու։

 Ներկայացնելով ՔՊ-ի տարածած միֆը, թե եթե Փաշինյանը չընտրվի Հայաստանում սեպտեմբերին պատերազմ կլինի՝ Ղումաշյանն ասաց.

 «Սուտ է, ձեզ փորձում են վախեցնել և շանտաժի ենթարկել։ Նիկոլ Փաշինյանն 8 տարիների ընթացքում բերել է 3 պատերազմ, իսկ Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ և երաշխավորված խաղաղություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder