Սա երիտասարդներին ճնշելու սպառնալիք է. Նարե Սիմոնյանը՝ 18-ամյա Դավիթին կալանավորելու մասին
Հասարակություն
15:32 09/04/2026
Հայաստան

Սա երիտասարդներին ճնշելու սպառնալիք է. Նարե Սիմոնյանը՝ 18-ամյա Դավիթին կալանավորելու մասին

«Աննախադեպ է դպրոցականի հանդեպ կալանք կիրառելը»,-գլխավոր դատախազության դիմաց ի աջակցություն 18-ամյա Դավիթ Մինասյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը։

Նա նշեց, որ Դավիթի նկատմամբ կիրառվել է ամենախիստ խափանման միջոցը, ինչն ուղղակի չի արվել. «Սա երիտասարդներին ճնշելու, իրենց ձայնը չբարձրացնելու, իրենց ապագայի համար վախենալու սպառնալիք է, որն օգտագործվում է  երիտասադներին լռեցնելու համար»։

Նարե Սիմոնյանը նշեց, որ հանրային ճնշման տալ գուցե իշխանությունները, գլխավոր դատախազը, արդարադատության համակարգը հասկանան, որ սխալ որոշում է  կայացվել, մեկ քայլ հետ անեն իրավական, մարդասիրական առումով, քանի ո այսպես շարունակել չի կարելի։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։ 

ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder