Ոչ մի նոր բան ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ չեմ ասել, 0 նորություն. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
13:35 09/04/2026
Տարածաշրջան

Ոչ մի նոր բան ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ չեմ ասել, 0 նորություն. Նիկոլ Փաշինյան

«ՌԴ-ի նախագահի և իմ միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել և մենք, ինչպես միշտ, ճաշել և զրուցել ենք բարեկամաբար», կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Նա հիշեցրեց, որ նախկինում էլ այցը շատ հաջող է գնահատել։

«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել հունիսի երկրորդ կեսին»,-ասաց Փաշինյանը։

 Նա նշեց, որ մոսկովյան վերջին հանդիպմանն ինչ ասել է, նախկինում իր արած հրապարակային հայտարարությունների արտացոլումն էր դահլիճում։

«Ոչ մի նոր բան ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ չեմ ասել․ 0 նորություն»,-հայտրարեց Փաշինյանը և հավելեց. «Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական։ Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու» ,-ասաց նա

Անդադառնալով ԵԱՏՄ-ի մասին հարցին՝ Փաշինյանը հավելեց. «Քանի դեռ կա հնարավորություն համատեղել քաղաքականությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունը կհամատեղենք, երբ կգա անհամատեղելիության պահը, մենք ժողովրդի հետ կկայացնենք որոշումներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder