Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում Մորոզովի հիվանդանոցի բժիշկները փրկել են մի երեխայի, որը սննդային վարքի խանգարման պատճառով բազմոցի պաստառ էր ուտում։ Այդ մասին հայտնել է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։
Տղան հիվանդանոց է ընդունվել փսխումով և որովայնի ուժեղ ցավերով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նա մի քանի օր շարունակ կերել է բազմոցի պաստառը։ Ընտանիքը տեղյակ չի եղել դրա մասին։ Բժիշկները փորձել են էնդոսկոպիկ եղանակով հեռացնել օտար մարմինը ստամոքսից, սակայն դրա չափսերի պատճառով դա անհնար է եղել։ Երեխային մոտ մեկ ժամ տևած որովայնի վիրահատության են ենթարկել, ինչի արդյունքում բեզոարը հեռացվել է։
Վիրահատությունից հետո երկրորդ օրը տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք։ Բուժման ընթացքում տղան ստացել է հոգեբանական աջակցություն և դրանից հետո դուրս գրվել հիվանդանոցից։