Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ
Քաղաքական
14:09 11/04/2026
Աշխարհ

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ

Իրանի և ամերիկյան պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իսլամաբադում։ Այս մասին հաղորդում է Al Hadath-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Անուղղակի բանակցություններ արդեն տեղի են ունեցել, և ուղիղ բանակցություններ կանցկացվեն», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքը։

Նաև հաղորդվել է, անձնական հանդիպումները տեղի կունենան երեք վայրերում, բայց ոչ հյուրանոցներում։

Ամերիկյան պատվիրակության կազմում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և  Ջարեդ Քուշները: Իրանը ներկայացնում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաքչին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder