Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի. Արտակ Զաքարյան
Քաղաքական
11:38 12/04/2026
Տարածաշրջան

Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի. Արտակ Զաքարյան

«Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում»-գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: 

«Իրանն ու ԱՄՆ-ը, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:

Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրան շուրջ պատերազմը կարող է շարունակվել:  Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:

Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝   անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:

Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:

Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզին նեղուցն ամբողջովին ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին:  Սա նշանակում է, թույլ  չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Այն հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:

Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի. Արտակ Զաքարյան