Ինչ արդյունք է գրանցվել Իրան-ԱՄՆ բանակցություններում
Քաղաքական
08:34 12/04/2026
Աշխարհ

Ինչ արդյունք է գրանցվել Իրան-ԱՄՆ բանակցություններում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո համաձայնության հասնելու գործընթացը ձախողվել է երկու կամ երեք հարցերի շուրջ հիմնարար տարաձայնությունների պատճառով։

«Մենք մի շարք հարցերի շուրջ համաձայնության եկանք, սակայն երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ մեր տեսակետները տարբերվեցին, և, ի վերջո, բանակցությունները չհանգեցրին համաձայնության»,-նրա խոսքերն է մեջբերել «Մեհր» լրատվական գործակալությունը։

Դիվանագետի խոսքով՝ խոսակցությունը տեղի է ունեցել անվստահության մթնոլորտում, և այս անգամ ոչ ոք էլ համաձայնության չէր սպասում։

Չնայած դրան, Բաղային վստահություն հայտնեց, որ Պակիստանի և տարածաշրջանի մյուս բարեկամ երկրների հետ շփումները կշարունակվեն։

Հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Պակիստանի մայրաքաղաքում։

ԱՄՆ պատվիրակության կազմում էին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը և Սպիտակ տան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Իսլամական Հանրապետությունը, ի թիվս այլոց, ներկայացրել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ռոյթերսի տվյալներով՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ արդյունք է գրանցվել Իրան-ԱՄՆ բանակցություններում