Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հորմուզի նեղուցով գործնականում նավագնացություն չի իրականացվում՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր շրջափակման մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ տարածաշրջանում ծովային երթևեկության տվյալները վերլուծելուց հետո հետո։
Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերի շրջափակումը։ Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համա։
Երևանի ժամանակով ժամը 15:57-ի դրությամբ նեղուցում կար մեկ տանկեր՝ Կոմորյան կղզիների դրոշի ներքո, ինչպես նաև հացահատիկ տեղափոխող նավեր՝ Պանամայի և Մարշալյան կղզիների դրոշի ներքո։