Փաստաբանի ահազանգը. Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը
Իրավունք
13:54 13/04/2026
Հայաստան

Փաստաբանի ահազանգը. Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը

18-ամյա, 12-րդ դասարանի կալանավորված աշակերտ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ահազանգում է շարունակվող խատումների մասին։

Նա գրում է.

«Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00:

Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին 11.04.2026թ-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստաբանի ահազանգը. Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը