Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, սարսափելի չի հնչում. Փաշինյան
Քաղաքական
16:04 15/04/2026
Հայաստան

Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, սարսափելի չի հնչում. Փաշինյան

«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ»,-ԱԺ նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, թե Հայաստանում այլևս երկարակյաց են, քանի որ կյանքի միջին տևողությունը 78,6 է։

Փաշինյանի խոսքով՝ պետության հեռանկարները որոշակի են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի աջակցությամբ»:

Փաշինյանի խպոսքով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը Հայաստանը «վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից»։

Նիկոլ Փաշինյանը նաև խեսեց դեռ չստորագրված ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի մասին՝ ասելով, թե այն կապահովի երկու «պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը»:

«Այսօր էլ Հայաստանի և Ադդրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումանը՝ Փաշինյանն ասաց.  «Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար: Սա իմ ասածի ամենավառ վկայությունն է: Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում. սա խաղաղություն է, խաղաղությունը սա է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder