Բա դրա մեջ արդար բան կա՞. Իրար հայհոյում են, բարձր վարձատրվում են. Հարցում
Հասարակություն
11:09 16/04/2026
Հայաստան

Բա դրա մեջ արդար բան կա՞. Իրար հայհոյում են, բարձր վարձատրվում են. Հարցում

«Բա դրա մեջ արդար բան կա՞։ Ի՞նչ են անում։ Հենա սաղ օրն իրար ուտում են խորհրդարանում, սաղ օրը կռիվ, վեճ։ Չեն էլ ամաչում, ժողովուրդըն ի՞նչ պիտի սովորի իրենցից»,-ասում է  սյունեցի մի կին՝ պատասխանելով հարցին, արդա՞ր է, որ պատգամավորները նման բարձր պարգևավճարներ են ստանում, իսկ թոշակառուներտ ցածր թոշակ։

Հարցման մասնակիցների մեծ մասն անարդարություն է որակում նույն երկրում այդքան բարձր պարգևավճարների ու ցածր թոշակների առկայությունը։

Մի տարեց պապիկ թոշակի բարձրացումը դերասանություն է որակում; կողքի կանգնած տղամարդն էլ զգուշացնում է՝ գործ չունես, տանեն, դատեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բա դրա մեջ արդար բան կա՞. Իրար հայհոյում են, բարձր վարձատրվում են. Հարցում