Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովն ամեն ինչ անում է, որպեսզի չվերածվի շոու-բիզնեսի աստղի, որը կոչվում է «թենիս»։ Եվ սա է, ինչ մեզ ամենաշատը դուր է գալիս նրա մեջ։ Բացի հիանալի հայր լինելուց, նա մուլտիմիլիոնատեր է և ցանկանում է նպաստել ռուսական սպորտի զարգացմանը», - գրում է «Москвичка»-ն՝ ներկայացնելով մարզիկի հետ երկար հարցազրույց։
Ներկայացնում ենք մի քանի հարցեր ու պատասխաններ
-Կցանկանայի՞ք ինքներդ ակադեմիա բացել։
- Իհարկե, գաղափարներ ունեմ։ Ինձ հետաքրքիր կլիներ զբացվել Ռուսաստանում թենիսի զարգացմամբ։ Ռուսաստանն ու Հայաստանը իմ երկու հայրենի երկրներն են։ Բայց համակարգը փոխելը մի բան է, իսկ սեփական ակադեմիան ունենալը մեկ այլ բան։
-Մայիսին 30 տարեկան կդառնաք։ Մենք տեսնում ենք, որ թենիսում դա այլևս սահման չէ։ Նադալը խաղացել է մինչև 38 տարեկանը, Ֆեդերերը՝ 41 տարեկանը, իսկ Ջոկովիչը երկու տարի առաջ Փարիզում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ 38 տարեկանում. դա ռեկորդ է։ Որքա՞ն ժամանակ եք պատրաստ խաղալու։
-Ես դեռ չեմ մտածում դրա մասին։ Ամեն ինչ փոխկապակցված է՝ ֆիզիկական առողջություն, հոգեբանություն, մոտիվացիա։ Եթե ցանկություն ունես, բայց քո մարմինը պարզապես չի կարողանում դիմանալ դրան, ինչի՞ մասին կարող ես խոսել։
Կտեսնենք։ Շատերը վախենում են կարիերայի ավարտից. ոչ ոք չի ուզում իրեն կորած զգալ։ Հավանաբար կտխրեմ, որովհետև ավարտվում է այն, ինչով դու զբացվել ես քո կյանքի մի մասում, ինչը դու սիրում էիր, ավարտվում է։ Բայց հաստատ բազմոցին պառկած չեմ մնա։ Դե, գուցե առաջին մի քանի շաբաթների ընթացքում։
Եվ հետո շատ եմ ուզում ճանապարհորդել ընտանիքիս հետ։ Մարդիկ հավանաբար մտածում են. «Ի՞նչ ճանապարհորդություն։ Երեք օրը մեկ դուք խաղում եք նոր քաղաքում, նոր երկրում»։ Բայց ես, օրինակ, գնացի Տոկիո։ Ես չտեսա այդ քաղաքը։ Ես քաղաքում զբոսանքի չգնացի, պարզապես մի քանի տաքսի նստեցի և վերջ։ Նույնիսկ եթե հանկարծ ազատ օր ես ունենում, էքսկուրսիայի չես գնում, որովհետև վաղը խաղ ունես։ Այնպես որ, ես իսկապես կցանկանայի տեսնել աշխարհը։ Գնալ սաֆարի Աֆրիկայում, Մաչու Պիկչու։ Վերոնիկան երազում է այցելել Հարավային բևեռ։
-Ո՞րն է ձեր սիրելի ուտեստը։
- Հայկական ձվածեղ՝ լոլիկով և շատ կանաչեղենով։ Երբ երեխա էի, իմ Ռուդոլֆ պապիկը միշտ սա էր պատրաստում ինձ համար։ Նա մահացավ անցյալ տարի։ Վերոնիկան սկսել է նրա բաղադրատոմսով պատրաստել ձվածեղ։ Շատ համեղ է, իմ սիրելի ուտեստը։ Ես պարզապես պաշտում եմ, երբ Վերոնիկան է պատրաստում. նա դա գեղեցիկ է անում՝ ժառանգելով իր տաղանդը մորից և տատիկից, որը խոհարար էր։ Ես իսկապես կարոտում եմ նրա պատրաստածը։ Մենք միշտ դրսում ենք ուտում։ Այո, մեղք է բողոքելը, բայց միևնույն է, մի փոքր հոգնում եմ այդ ուտելիքից։ Երբ տուն եմ գալիս, Վերոնիկան միշտ ինչ-որ բանով ինձ ուրախացնում է։