Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թե ինչպես Ավինյանը տապալեց Ամիրյան փողոցը Պապ թագավորով անվանափոխելու նախագիծը
«Ժողովո՛ւրդ ջան, մի հատ պրոբլեմ կա, բայց ովքեր ուզում են իրականում բոյկոտեն, խնդրում եմ դահլիճից դուրս գան, որովհետև էս տրամաբանությամբ նախագիծն անցել է»,-Երևանի ավագանու նիստում Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվան փողոցի անվանափոխելու վերաբերյալ նախագծի առաջին քվեարկությունից հետո հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էր նախագիծը ներկայացրել։
Մինչ այդ ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե դեմ չեն, որ անվանափոխվի, բայց մեկ ամիս առաջ նախագծի հեղինակին հորդորել էին հանրային քննարկում կազմակերպել, ինչը չի արվել, այդ պատճառով էլ կբոյկոտեն քվեարկությունը։
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանն էլ իր ելույթում հիշեցրեց, որ Պապա թագավորը Նիկոլ Փաշինյանի սիրած կերպարն է և «Ազգային առաջընթաց» խմբակցությանը հորդորեց չհաճոյանալ ՔՊ-ին՝ ուշ է արդեն։
Տիգրան Ավինյանն էլ հավելեց․ «Սկի չեմ էլ իմացել ով է այդ մարդը, և երբ մի փորք խորանում ես, հասկանում ես, որ, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, այլ ոչ մի արժանիք առանձնապես չունի։ Եվ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն իր անունով է անվանակոչված։ Կասկած չունեմ, որ այդ փողոցը վստահորեն պետք է անվանակոչվի»։
Առաջին քվեարկության արդյունքները իր համակարգչի էկրանին տեսնելուց հետո Ավինյանն այն չհրապարակեց, այլ դեմ ավագանու անդամներին հորդորեց լքել դահլիճը, որից հետո վերջինս կիսով չափ դատարկվեց։
15 րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո, ըստ կանոնակարգի, նախագիծը պետք է երկրորդ անգամ քվեարկվեր, բայց արդեն բոյկոտող պատգամավորների պատճառով քվորում չապահովվեց և նախագիծը մեխանիկորեն չընդունվեց։