Մեր հասարակության 70 տոկոսն ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
11:30 21/04/2026
Հայաստան

Մեր հասարակության 70 տոկոսն ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան

«Մեր հասարակության 70 տոկոսն ընդդիմադիր հայացքների տեր է»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է իրենց կուսակիցների, համակիրների դեմ  նախաձեռնված վարույթներին՝ Կարապետյանն ասել է. «Գոհար Ղումաշյանին  պատերազմի 104-ամյա վետերանի հետ խոսելու, ծննդյան նվեր անելու համար կալանավորել էին։ Այլ դեպքեր էլ ունենք. օրինակ՝ գրանցված աշխատողի գրանցված աշխատավարձը ներկայացվում է  որպես շահագրգռելու փորձ։

Իհարկե, երբեմն գոհ չենք լինում այն խոսելաոճից, որ մեր հայրենակիցներից շատերն ունեն։ Բայց կարող եմ ասել, որ դա հենց ՔՊ կուսակցության բերած օրակարգերի արդյունք է։

Հայկական իրականության մեջ վատ, անհարգալից խոսքն այսօրվա վարչապետի ու նրա փոքրիկ խմբակի աշխատանքի և խոսույթի արդյունք է։ Դա ենք ուզում փոխել։ Մեր քաղաքացիները երբեք պատրաստ չեն եղել անհարգալից խոսքի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր հասարակության 70 տոկոսն ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան