Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բոլորին դեմ եմ» մարդու քվեն հենց այդպես արտահայտել ենք, չենք մնալու մանդատներ ունենալ թե հաղթանակի, թե պարտության դեպքում. Սպարտակ Կյուրեղյան
«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեցին ընտրական ցուցակը։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Սպարտակ Կյուրեղյանն ասաց, որ ցուցակը բաղկացած է 87 հոգուց։
«Մեզ մոտ առաջին համարը չի նշանակում վարչապետի թեկնածու։ Մենք վարչապետի թեկնածուի առանձին ընտրություն ենք անելու։ Ապրիլի 25-ից կսկսվեն առաջադրումները, մայիսի 1-ին հայտնի կդառնա։
Հատուկ պայման ունենք, վարչապետի թեկնածուն ստորագրելով է 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, հաղթելու դեպքում 100 օրվա ընթացքում մեր վարչապետի թեկնածուն իրականացնելու է մեր նախանշած օրակարգը, դրանից հետո կնշանակվի արտահերթ ընտրություններ։ Պետք է գտնել այդ մարդուն, ով այդ գործընթացը կիրականացնի»,- ասաց Կյուրեղյանը։
Նա նշեց, որ իրենք կարծում են Հայաստանում բավականին շատ են «բոլորին դեմ եմ» քաղաքացիները, իրենց քարոզարշավն ուղղված է լինելու այդ մարդկանց։
Սպարտակ Կյուրեղյանն ասաց, որ իրենք բաց են բոլոր ուժերի համար, բայց միայն պետք է համաձայնվեն իրենց օրակարգի շուրջ։
Ինչ վերաբերում է կուսակցության անվանմանը՝ «Բոլորին դեմ եմ», նա նշեց, որ գրանցվել են որպես կուսակցություն, օրենքի իմաստով որևէ խնդիր չկա անվանման հետ կապված։
«Մենք «բոլորին դեմ եմ» մարդու քվեն հենց այդպես արտահայտել ենք, չենք մնալու մանդատներ ունենալ թե հաղթանակի թե պարտության դեպքում»,- ասաց Կյուրեղյանը։