Այսօր այստեղ ինչ տեղի է ունենում, գլխավոր պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է. Ակցիա՝ ԱԺ դիմաց
Քաղաքական
13:21 23/04/2026
Հայաստան

Այսօր այստեղ ինչ տեղի է ունենում, գլխավոր պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է. Ակցիա՝ ԱԺ դիմաց

Անհետ կորածների ծնողներն ու հարազատները ԱԺ-ի մեծ դահլիճում լսումներ են պահանջում,  բայց նրանց տրամադրել են փոքր սրահ։ Այդ իսկ պատճառով էլ նրանք հավաքվել են ԱԺ դիմաց։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ դիմել են տարբեր պաշտոնյաների՝ մասնակցելու լսումներին, սակայն  մերժում են ստացել։

«Ստացվում է՝  այս 6 տարիների ընթացքում, ովքեր խոսել են ծնողների հետ, ինչ ձևաչափով հանդիպում եղել է, պահանջել են լինի դռնփակ։ Երբ մի անգամ ծնողները կանգեցին ու ասացին՝ ուզում են հրապարակային, բաց քննարկում լինի ուղիղ եթերում, գան, պատասխանեն հարցերին, թե ինչու են թաքցնում պատերազմի հանգամանքները, ինչ հանգամանքներում են զոհվել կամ անհետ կորել իրենց երեխաները,  սկսեցին խուսափողական պատասխաններ տալ։

Այսօր այստեղ ինչ տեղի է ունենում և ինչ տեղի է ունենալու, գլխավոր պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է, ԱԺ գլխավոր քարտուղարը, ովքեր հարկ չհամարեցին ընդառաջել ու ծնողներին տրամադրել այն դահլիճը, որն ուզում էին»,- ասաց Թ.Թովմասյանը։  

Նա լրագրողներին ասաց, որ որպես ԱԺ պատգամավոր դիմել էր ԱԺ գլխավոր քարտուղարին, ղեկավարությանը, որպեսզի տրամադրեին դահլիճ։

«Այսօր իրենք տրամարդել ն 334 փոքր սրահը, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորվեն ծնողները։ Դա նաև արժանապատության հարց է. եթե դու ներկայացնում ես 190 հոգանոց ցուցակ, քեզ տրամադրում են 50-60 հոգանոց դահլիճ, ինչպե՞ս տեղավորվենք։

Բացի այդ, ըստ էության, կա քաղաքական որոշում, որ որևէ մեկը պետք է չմասնակցի այդ լսումներին, քանի որ իրենք պատրաստ չեն բաց քննարկումների»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր այստեղ ինչ տեղի է ունենում, գլխավոր պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է. Ակցիա՝ ԱԺ դիմաց