«Հրապարակ». Իրավապահները գաղտնալսել են Կանդազին. Ինչ է խոսել Արթուր Ավանեսյանը իր զինվորական ընկերների հետ
Օրվա մամուլ
08:48 28/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Իրավապահները գաղտնալսել են Կանդազին. Ինչ է խոսել Արթուր Ավանեսյանը իր զինվորական ընկերների հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին ձերբակալելուց ժամեր անց ձերբակալող մարմինը` Հակակոռուպցիոն կոմիտեն, մեղադրանքի մասին մի անհասկանալի պարզաբանում տարածեց. «ՀՀ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»։

Մինչդեռ հրամանատարին մոտ շրջանակից տեղեկացանք, որ իրավապահները գաղտնալսել են Կանդազին` նա նախկին զինվորական ընկերների հետ զրույցում ասել է, որ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության, իրենց բոլորի համար լավ է լինելու, բացի այն, որ աշխատանք կունենան, այլև Արցախը հետ կբերեն։ Սա են դիտել օրենքի խախտում: Ի դեպ, ասում են, որ նա արցախցիների համար հեղինակություն է, և շատերը հանուն նրա քվեարկելու են «Ուժեղ Հայաստանի» օգտին։ Մեզ պատմեցին, որ Կանդազի մասին հերոսական և անհավանական պատմություններն ամենևին էլ լեգենդներ չեն, օրինակ՝ դեմքի սպին նա հետախուզության ժամանակ է ստացել, երբ թաքստոցում խոզը հարձակվել է նրա վրա, կրծել դեմքը և խոր վնասվածքներ պատճառել նրան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder