Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլխներում և գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է
Երևանի ավագանու անդամ ՄԵսրոպ Մանուկյանը շարունակում է իր նոր սկսած շարքը՝ ներկայացնելով, թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գլխներում և գրպաններում, թե ի՞նչով պետք է զբաղվեին կոռուպցիա դեմ պայքարողները։ Այս անգամ Մանուկյանն անդրադարձել է Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանը։
«Այսօր, ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է . . . Արձանագրում ենք, որ «նախկինը» դա ՖԻԿՏԻՎ՝ կեղծ կատեգորիա է և ՔՊ-ի կողմից նշանակովի կատեգորիա։
Մյուս անգամ նախկիների անունը տալուց, բերաններդ մի բանով կծեփեք ու վեր կընկնե՛ք տեղներդ . . . Ցավում եմ, որ այս անգամվա իմ հաճախորդը Անանն էր ...»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մ. Մանուկյանը։

Տեսանյութում նա նշում է, որ Անանիկ Ոսկանյանը հայտնի է դարձել հեղափոխությունից հետո, երբ որ աղ ու հացով ընդունել է Նիկոլ Փաշինյանին, ապա անդրադարձել նրա հայտարարագրին։