Գագիկ Ծառուկյանի խոստմանը համաձայն ասորական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ լծվել են Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին
Քաղաքական
13:15 03/05/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանի խոստմանը համաձայն ասորական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ լծվել են Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին

«Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ  կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար»,-հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ շարունակելով.

«Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ  լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։

«Ձմռան ցուրտ ամիսներին անգամ  շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։  Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված  շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։  Եվ մի օր  հպարտությամբ  ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։

Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝  գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝  010 600 601 հեռախոսահամարով։

Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։

Եկե՛ք միասին կերտենք պատմություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder