Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, մեր հայրենակիցներին «hանgագnրծներ» անվանում, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում. Բեգլարյան
Քաղաքական
17:39 04/05/2026
Հայաստան

Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, մեր հայրենակիցներին «hանgագnրծներ» անվանում, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում. Բեգլարյան

«Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, վիրավորում հայ ժողովրդին Արցախի մեր կյանքը «սեպարատիզմ» ու մեր հայրենակիցներին՝ «հանցագործներ» անվանելով, ստեր փչելով իր հանցագործությունների ու «խաղաղության» մասին, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում, իսկ մյուս կողմից հայ ոստիկանները թույլ չեն տալիս մեզ մոտենալու համալիրին և մեր ձայնը բարձրացնելու մեր իրավունքների ու իրականության մասին»,- գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքերի նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ 

Նա շարունակել է. «Ահա սա է «խաղաղությունը»՝ մեր արյան, արժանապատվության, իրավունքների ու արդարության հաշվին՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder